Ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը ավելի ու ավելի իրական դառնում: Այդ մասին վկայում են ինչպես իսպանական մամուլի հնչեցրած վստահ հայտարարությունները, ակումբի անդամների տարատեսակ հայտարարությունները, այնպես էլ հստակ քայլեր:
Վերջին ապացույցը, որ տրանսֆերը շատ շուտով պաշտոնական կդառնա, այն է, որ «Սանտիագո Բեռնաբեու»-ի աշխատակիցները սկսել են հատուկ հարթակ պատրաստել Բեյլի շնորհանդեսի համար: Այդ նպատակով ձևափոխվում է կենտրոնական տրիբունայի նախագահական օթյակը:
Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցների պնդմամբ գործարքը «Ռեալ»-ին կարժենա 99 մլն եվրո, իսկ Բեյլը տարեկան կվաստակի 10 մլն եվրո:









































