«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը 6-ամյա պայմանագիր կստորագրի Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Ֆուտբոլիստը կդառնա «արքայական ակումբ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Բեյլի տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել է, որ Բեյլի` «արքայական ակումբ» տեղափոխությունը կկայանա առաջիկա ժամերին: Իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 99 մլն եվրո կվճարի նրա տրանսֆերի դիմաց:
Անգլիական ակումբի ղեկավարությունը հրաժարվել է Ֆաբոիո Կոենտրաոյի ծառայություններից` գերադասելով ավելի մեծ գումար վաստակել Բեյլի իրավունքների վաճառքից:








































