«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ձեկոն հայտնել է, որ չերնոգորիացի հարձակվող Ստևան Յովետիչն արդեն հարմարվել է նոր ակումբում:
«Մենք տեսանք, թե ինչ լավ խաղ էր ցուցադրում Ստևանն Իտալիայում: Նրա տեղափոխությունն օգտակար էր մեր թիմին:
Կարծում եմ` Յովետիչը հեշտությամբ հարմարվեց «Մանչեսթեր Սիթի»-ում, քանի որ թիմի կազմում հանդես են գալիս նաև այլ հիանալի ֆուտբոլիստներ»,- նշել է Ձեկոն:








































