«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի կարողանա օգնել Ուելսի հավաքականին Իռլանդիայի դեմ ընկերական խաղում, որը կայանալու է օգոստոսի 14-ին Քարդիֆում:
Այնուամենայնիվ, խաղացողը, ով այս ամառ կարող է համալրել Մադրիդի «Ռեալ»-ի կազմը, ժամանել է հավաքականի ճամբար: Ըստ բրիտանական լրատվամիջոցների` խաղացողը մարզվել է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ Բեյլը արդեն մեկ ամիս խաղադաշտ դուրս չի եկել ոտքի վնասվածքի պատճառով:








































