«Ռոմա»-ն և հարձակվող Ֆրանչեսկո Տոտին պայմանավորվածություն ունեն` ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Առաջիկա օրերին կողմերը բանակցություններ կսկսեն:
Տոտիի գործող պյմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունիսը: Այն կերկարաձգվի մեկ կամ երկու տարով: Կքննարկվի նաև 36-ամյա ֆուտբոլիստին 5 տարվա պայմանագիր առաջարկելու հարցը` հետագայում ակումբում մարզչական կամ վարչական աշխատանքի անցնելու պայմանով: Այդ մասին է հայտնում Сalciomercato-ն:
2012/13 թվականների մրցաշրջանում «Ռոմա»-ի ավագը 37 հանդիպում է անցկացրել, 12 գոլ հեղինակել և գոլային 15 փոխանցում կատարել:








































