Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն ասել է, որ չի պատրաստվում լքել «արքայական ակումբ»-ը և մտադիր է պայքարել` թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար:
«Ես գործող պայմանագիր ունեմ «Ռեալ»-ի հետ: Հնարավոր է, իմ ապագան ակումբում խնդիր է ղեկավարության, բայց ոչ ինձ համար:
Շարունակում եմ ջանասիրաբար մարզվել և նախապատրաստվել նոր մրցաշրջանին, որպեսզի օգտակար լինեմ թիմիս: Պատրաստ եմ պայքարել հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար ցանկացած մրցակցի հետ: Ամենակարևորը թիմի հաջողություններն ու լավ արդյունքն է»,- Football Espana-ն մեջբերում է Պիկեի խոսքերը:








































