Լոնդոնի «Չելսի»-ն չի պատրաստվում վաճառել բրազիլացի պաշտպան Լուիս Սուարեսի տրանսֆերը:
26-ամյա ֆուտբոլիստի գործակալը մերժել է կատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչների առաջարկը, որոնք ժամանել էին Լոնդոն բանակցությունների նպատակով: Առաջարկը մերժել է նաև «Չելսի»-ն:
Ժոզե Մոուրինյոն իր հերթին նշել է, որ հույսեր է կապում Լուիսի հետ, իսկ «Բարսելոնա»-ն կարող է պաշտպանության գծի համալրման տարբերակներ փնտրել այլ ակումբներում:








































