Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին:
«Երկրորդ խաղակեսում Կասիլյասը հետ մղեց շատ բարդ հարված և ընդհանուր առմամբ հիանալի խաղ ցուցադրեց:
Մենք մի քանի անգամ զիջեցինք ֆունկցիոնալ նախապատրաստվածության առումով, սակայն հաջորդ շաբաթ ավելի լավ կխաղանք»,- նշել է Անչելոտին:








































