«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ թիմի պաշտպան Դանիել Ագերը չի լքի ակումբը:
Հիշեցնենք` դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Դանիելը բարձրակարգ պաշտպան է: Նա նվիրված է «Լիվերպուլ»-ին: Ագերն այն խաղացողներից է, ովքեր հիանալի տպավորություն են գործել ինձ վրա:
Նա առաջիններից մեկն էր, ում հետ ես խոսել եմ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո: Միաժամանակ նրա ծառայություններով հետաքրքրված էին բազմաթիվ ակումբներ, սակայն Դանիելի նվիրվածությունը տպավորիչ է: Ագերը կմնա «Լիվերպուլ»-ում»,- ասել է Ռոջերսը:








































