Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍժ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան խոսել է ակումբի նպատակների մասին:
«Այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Էդինսոն Կավանին, Զլատան Իբրահիմովիչը, Տիագո Սիլվան, Էսեկիել Լավեցին, պետք է կրկնենք «Բավարիա»-ի նախորդ մրցաշրջանի արդյունքը:
Ակումբի ղեկավարությունը մեզ հստակ առաջադրանք է ներկայացրել՝ հաղթել բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում ենք»,- հայտարարել է Մոուրան:








































