Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Մ-21 հավաքականի մարզական հավաքի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Օգոստոսի 6-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Հայաստանի Մ-21 հավաքականի «բաց» մարզումը, որին կարող են ներկա գտնվել միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, իսկ օգոստոսի 7-ին տեղի կունենա երկու փակ մարզում:
Օգոստոսի 8-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կմեկնի Ղազախստան, որտեղ օգոստոսի 11-ին «Աստանա Արենա» մարզադաշտում կմրցի Ղազախստանի Մ-21 հավաքականի հետ:








































