Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել արտագնա խաղում «Էսպանյոլ»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին:
Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև հարձակվող Կարիմ Բենզեմայի և կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին, ովքեր նշված հանդիպմանը մեկական գոլի հեղինակ են դարձել:
«Բենզեման և Խամեսը տաղանդավոր ֆուտբոլիստներ են, ում գործողությունների շնորհիվ մենք հաղթանակ տարանք: Մանավանդ գոհ եմ Խամեսի խաղից: Ես ուրախ եմ նրա համար»,- FourFourTwo-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:









































