ՈւԵՖԱ-ի նոր նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ներկայացրել է եվրոպական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը:
«Կարծում եմ` կարող եմ կարևոր փոփոխություններ կատարել ֆուտբոլում: Ես չեմ եկել հեղափոխություններ անելու համար: Պարզապես, ֆուտբոլը փոփոխությունների կարիք ունի:
ՈւԵՖԱ-ն կհավաքի ֆուտբոլի բոլոր միությունները: Նրանք պետք է մեծ դերակատարություն ունենան: Եվրոպայի առաջնությանը 24 թիմերի մասնակցությունը հիանալի կլինի: Սակայն եթե մրցաշարն անցկացնող երկիրը մեկից ավելին է, դա լրացուցիչ բարդություններ է ստեղծում:
Ֆուտբոլիստները ստիպված են քաղաքից` քաղաք, երկրից` երկիր տեղափոխվել: Դա անիմաստ է: «Եվրո-2024»-ից հետո ես կփոխեմ այդ կարգը»,- հայտարարել է ՈւԵՖԱ-ի նորանշանակ նախագահը:







































