«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցում է Մադրիդի «Ռեալ»-ի հետ` կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերի շուրջ:
«Կարմիր սատանաներ»-ը 26 մլն ֆունտ էին առաջարկել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի իրավունքների դիմաց, սակայն կատալոնական ակումբը մերժել է անգլիացիներին: «Յունայթեդ»-ի ղեկավարները ստիպված են այլ թեկնածություններ ուսումնասիրել` թիմի կիսապաշտպանության գիծը հզորացնելու նպատակով:
Մոդրիչի տեղը «Ռեալ»-ի հիմնական կազմում վտանգված է` Ասյեր Իլյարիմենդիի տրանսֆերի ձեռք բերման և Կակային աջակցելու մասին Կարլո Անչելոտիի հայտարարությունների պատճառով: