Գերմանական մի քանի ակումբներ ստորագրել են այսպես կոչված «Բեռլինյան հայտարարագիր», որը ուղղված է ֆուտբոլում հոմոֆոբիայի դրսևորումների դեմ:
Փաստաթուղթը ստորագրել են, մասնավորապես, Գերմանիայի ֆուտբոլի միության, «Բավարիա»-ի, «Հերտա»-ի, «Վերդեր»-ի և «Հանովեր»-ի ղեկավարները:
«Հանդես ենք գալիս հոմոֆոբիայի դեմ: Մենք հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման կողմնակիցներ ենք»,- նշվում է փաստաթղթում:
Հավելենք, որ «Բեռլինյան հայտարարգրի» ստեղծմանն աջակցել են Գերմանիայի ներքին գործերի և արդարադատության նախարարները: