Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին կրկին հայտարարել է, որ բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան մնալու է ակումբում:
Հիշեցնենք, որ Սիլվայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Եթե «Բարսելոնա»-ն օգտվի Սիլվայի տրանսֆերի ձեռքբերման իրավունքից, ապա կվճարեմ Մեսսիի ամբողջ հրաժարագինը»,- L’Equipe-ը մեջբերում է Ալ-Հելաիֆիի խոսքերը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիլվային բաց չի թողնի նույնիսկ այն ապարագայում, եթե իրեն առաջարկեն աշխարհի բոլոր ոսկիները: