Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կմնա թիմի ճամբարում, չնայած՝ Բելգիայի ընտրանու հետ ընկերական խաղում (2:0) վնասվածք էր ստացել ու չէր կարողացել շարունակել հանդիպումը։
Իսպանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ բուժզննման արդյունքում Մորատայի մոտ ազդրի մկանային վնասվածք է նկատվել, որը լուրջ չէ։ վերականգնման հստակ ժամկետ առայժմ չի նշվում։
Մորատան կշարունակի ապաքինվել Իսպանիայի հավաքականի ճամբարում։ Իսպանիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին։ «Մունդիալ-2018»-ի շրջանակներում Իսպանիայի ընտրանու մրցակիցը Լիխտենշտեյնի հավաքականն է։









































