Բելգիայի հավաքականի դեմ ընկերական խաղից հետո Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարել է, որ ազգային թիմը դեռ պետք է կատարելագործվի:
«Բավականին ինտենսիվ հանդիպում էր: Մենք առավելություն ունեինք: Կարծում եմ՝ կարողացանք կատարել թիմի նորանշանակ մարզչի պահանջները: Իսպանիայի հավաքականը պետք է շարունակի կատարելագործվել»,- Marca-ն մեջբերում է Սիլվայի խոսքերը:
Հավելենք, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Իսպանիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին հանդիպում է անցկացնելու Լիխտենշտեյնի ընտրանու դեմ:








































