Ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին առաջին անգամ որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ մասնակցել է մամուլի ասուլիսի: Նա հայտնել է իր նոր ակումբի նպատկաների մասին:
«Փարիզ եմ տեղափոխվել մեծ ուրախությամբ: ՊՍԺ-ն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է և կարող է պայքարել Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու համար:
Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, ապա կարծում եմ, որ նա չեմպիոն է իր խառնվածքով: Ինձ համար անչափ հաճելի կլինի խաղադաշտ դուրս գալ, խաղալ նրա կողքին և տիտղոսներ նվաճել: ՊՍԺ-ն և ակումբի նախագահը վստահում են ինձ, իսկ դա արդեն ինչ-որ բան նշանակում է»,- ասել է Կավանին:








































