Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան հերքել է իր՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պատրաստվում էր տեղեկացնել թիմի ղեկավարությանը և գլխավոր մարզիչ Լորան Բլանին՝ իսպանական գրանդում իր կարիերան շարունակելու որոշման մասին:
«Կարդացել եմ թերթերում գրվող լուրերը: Կարող եմ ասել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այդ տրանսֆերն անհնար է, քանի որ ես գործող պայմանագիր ունեմ ՊՍԺ-ի հետ և պատրաստվում եմ հանդես գալ ֆրանսիական թիմում մինչև այդ պայմանագրի ժամկետի ավարտը: Փարիզում ինձ կայացած ֆուտբոլիստ եմ զգում»,- հայտարարել է խաղացողը:








































