Իտալական «Նապոլի»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմ վերադարձնել ակումբի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիին:
«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն արդեն կապ է հաստատել ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ, ով հայտնել է «Նապոլի» վերադառնալու իր պատրաստակամության մասին:
Էդիսնոն Կավանիին «Նապոլի»-ում դիտարկում են որպես Գոնսալո Իգուայինի փոխարինող:
Հիշեցնենք, որ 29-ամյա Կավանին «Նապոլի»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին՝ 64 միլիոն եվրոյի դիմաց:








































