«Պարի Սեն-Ժերմեն»-ի բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի գործակալ Պաուլո Տոնյետոն հերթական անգամ հերքել է իր հաճախորդի՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության մասին լուրերը:
«Տիագո Սիլվան ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ: Նրա հնարավոր տեղափոխության մասին լուրերն անընդհատ շրջանառվում էին, սակայն Սիլվան շարունակում մնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:
Նա պատրաստվում է հանդես գալ ֆրանսիական թիմում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը»,- ֆուտբոլիստի գործակալին մեջբերում է ֆրանսիական մամուլը:








































