Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ն 4:1 հաշվով առավելության է հասել թուրքական «Բուրսասպոր»-ի նկատմամբ, իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր երկրորդ հիանալի հանդիպումն է անցկացրել:
Այն բանից հետո, երբ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց Օբամեյանգին, նրան անմիջապես շնորհավորելու եկան նաև Նուրի Շահինն ու Իլկայ Գյունդողանը: