Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Այսօր մրցապայքարի ելած մեր երկրորդ մարզիկն անհաջողության մատնվեց: Ազատ ոճի ըմբշամարտի 96 կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը քառորդ եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Հաջի Շարիպովին:
Գոտեմարտն ավարտվել է 4:0 հաշվով:







































