Դոնեցկի «Շախտյոր»-ը երեկ 3:1 հաշվով պարտության մատնեց «Չերնոմորեց»-ին և ճանաչվեց Ուկրաինայի սուպերգավաթակիր:
Դոնեցկի «Շախտյոր»-ի ավագ Դարիո Սրնան խոսել է հանդիպման մասին:
«Գիտեինք, որ Օդեսայի թիմը հզոր է: Նրանք ունեն բարձրակարգ, փորձառու խաղացողներ: Իսկ մենք վաճառել ենք մի շարք խաղացողների, ունենք նորեկներ: Այնպես որ, պետք էր սպասել, մինչև նրանք հարմարվեն թիմին:
Ֆրեդը մեզ օգնեց նվաճել գավաթը: Թիմը լավ տպավորություն էր թողնում: Ֆուտբոլիստները հաջող էին համագործակցում:
Արդյունքը ցույց է տալիս, որ «Շախտյոր»-ը ոչինչ չի կորցրել: Բայց գիտակցում ենք, որ բարդ մրցաշրջան է սպասվում»,- «Футбол» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սրնան:








































