«Ունիվերսիդադ դե Կոստա-Ռիկա» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել «Պումա»-ի պաշտպան Ռոջեր Ֆալյասի տրանսֆերը 50 ֆուտբալային գնդակի դիմաց:
26-ամյա խաղացողի՝ «Պումա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը մոտենում էր ավարտին և երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի նախագահը՝ որպես փոխհատուցում գնդակներ է պահաջնել:
«Նշենցի, որ մեզ համար մեծ պատիվ կլինի հետևել Ֆալյասի խաղին երկրի բարձարագույն դիվիզիոնում, սակայն որպես փոխհատուցում 50 ֆուտբոլային գնդակ պահանջեցի»,- նշել է Ռիգոբերդո Չինչիլյան:
Նշենք, որ Կոստա-Ռիկայի առաջնության երկրորդ դիվիզիոնի թիմերը գտնվում են ֆինանսական ծանր վիճակում և անգամ չեն կարողանում վճարել խաղացողների աշխատավարձերը:








































