Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հուսյեր չի կապում կիսապաշտպանի հետ, ում հետ աշխատել է նաև «Միլան»-ը գլխավորելու տարիներին: Պարբերականը տեղեկացնում է, որ Անչելոտիի ծրագրերը կապված են թիմի նորեկ Իսկոյի հետ:
Նշվում է, որ Կակային պատկանող 8 համարի մարզահագուստը կարող է բաժին հասնել «Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Ասյեր Իլյարիմենդիին, ով մոտ է «Արքայական ակումբ» տեղափոխությանը:








































