«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է Իտալիայի առաջնության առաջիկա մրցաշրջանից իր ակնկալիքների մասին:
««Միլան»-ն Ա Սերիայի ամենակայուն ակումբն է: Լավ մրցաշրջան անցկացնի ակումբը, թե վատ, մենք միշտ առաջնության լավագույն եռյակում ենք, ինչով էլ տարբերվում ենք «Յուվենթուս»-ից կամ «Ինտեր»-ից:
Իհարկե, «Յուվենթուս»-ը կրկին առաջնության ֆավորիտ կլինի: Սակայն պետք չէ մոռանալ «Միլան»-ի մասին: Մենք կպայքարենք թուրինցիների դեմ` «սկուդետտո»-ն նվաճելու համար»,- Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքը:








































