Դորտմունդի «Բորուսիա»-ի և Լեհաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին մարզական կարիերան կշարունակի գերմանական «Վոլֆսբուրգ»-ում:
Kicker պարբերականի հաղորդմամբ՝ կողմերն արդեն համաձայնեցրել են լեհ ֆուտբոլիստի տրանսֆերը, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիա»-ն Բլաշիկովսկուն հանել է տրանսֆերի:
Հավելենք, որ Բլաշիկովսկու ծառայություններից հրաժարվելու պատճառ «Բորուսիա»-ի համար հանդիսացել է ֆուտբոլիստի պարբերաբար կրկնվող վնասվածքները:







































