Մյունխենի «Բավարիա»-ն շարունակում է ուսումնամարզական հավաքն Իտալիայում: Արկո Պեպ քաղաքում գտնվող փոքրիկ մարզադաշտում Պեպ Գվարդիոլան անցկացրել է հերթական մարզումը:
«Բավարիա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` չնայած բարձր ջերմաստիճանին (+30), մարզումը դիտում էին շուրջ 2000 երկրպագուներ:
Թիմի ավագ Ֆիլիպ Լամը գովեստի խոսքեր է հղել իսպանացի մասնագետի հասցեին:
«Գվարդիոլան հստակ պատկերացնում է, թե ինչպես պետք է գործել պաշտպանության և հարձակման գծերում: Պեպի հետ աշխատանքից բավականություն ենք ստանում: Նա միշտ երկխոսություն է ունենում ֆուտբոլիստների հետ և փորձում է հնարավորինս մատչելի ներկայացնել իր մտահղացումները:
Իհարկե, անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան կատարել մարզչի պահանջները: Բոլոր նախադրյալները կան, որ հաջորդ մրցաշրջանում նույնպես հաջող խաղ ցուցադրենք: Կարող ենք վստահ հայացք ձգել դեպի ապագա»,- հայտարարել է Լամը:










































