Ֆուտբոլի Բրազիլիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ռոժերիո Միկալեն հայտարարել է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը կստանձնի թիմի ավագի պարտականությունները:
«Թիմի ավագը կլինի Նեյմարը: Թևկապը կարող էր կրել նաև Մարկինյոսը կամ թիմի այլ ֆուտբոլիստներ: Պարզապես, տղաները մեծ հարգանքով են վերաբերում Նեյմարին: Նա գերազանց ֆուտբոլիստ է, հիանալի անձնավորություն»,- Goal-ը մեջբերում է Միկալեի խոսքերը:
Հավելենք, որ Բրազիլիայի օլիմպիական հավաքականը մրցաշարում կմեկնարկի օգոստոսի 4-ին` հանդիպում անցկացնելով ՀԱՀ հավաքականի դեմ:








































