«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Goal.com-ի հետ զրույցում նշել է, որ գոհ է թիմի կազմից:
«Բոլորին է հայտնի, որ ցանկանում ենք ձեռք բերել Սթոունզի տրանսֆերը: Տեսնենք, ինչպես կզարգանան իրադարձությունները: Կենտրոնական պաշտպանները պետք է կարողանան հարմար փոխանցումներ կատարել կիսապաշտպաններին:
Կարծում եմ, երբ պաշտպանը գնդակը հասցնում է անմիջապես հարձակվողին, այն նույնքան արագ հետ է վերադառնում իր կիսադաշտ: Այդ իսկ պատճառով պաշտպանության կենտրոնում մեզ որակյալ կատարողներ են հարկավոր: Չնայած, պետք է նշեմ, որ գոհ եմ կազմից, որն ունեմ այս պահին»,- հայտարարել է իսպանացի մարզիչը:








































