Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին կներկայացնի «Եվրո-2016»-ի տիտղոսը մրցաշարի եզրափակչի խաղից առաջ: Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Թեոդոր Թեոդորիսը: Այդ մասին հայտնում է ABC-ը:
Կիրակի՝ հուլիսի 10-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա Եվրոպայի ընթացիկ առաջնության եզրափակիչը, որի շրջանակներում կմրցակցեն Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները: Չավին դուրս կբերի տիտղոսը խաղի մեկնարկից առաջ:
Հիշեցնենք՝ 36-ամյա Չավին Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն է դարձել 2008 և 2012 թվականներին: Նա «Եվրո-2008»-ի լավագույն խաղացող է ճանաչվել:









































