Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար ֆուտբոլիստ և նախկին մարզիչ Ռայան Գիգզը խոսել է ակումբից իր հեռանալու մասին:
«Ժոզե Մոուրինյոն բարձրակարգ մասնագետ է, և վստահ եմ, որ «Յունայթեդ»-ը մեծ հաջողությունների կհասնի նրա գլխավորությամբ:
Ես միշտ առաջ եմ նայում և այժմ ցանկանում եմ զբաղվել մարզչական գործունեությամբ: Աշխատել եմ Ֆերգյուսոնի և վան Գալի հետ և կարծում եմ՝ պատրաստ եմ մարզչական գործունեությամբ զբաղվելուն», – ասել է Գիգզը:









































