Մյունխենի «Բավարիա»-ի հովանավոր Adidas ընկերությունը, որին պատկանում է նաև ակումբի բաժնետոմսերի 9.1%-ը, դժգոհ է մնացել այն փաստից, որ նորեկ Մարիո Գյոտցեն ներկայացվել է Nike-ի մարզաշապիկով:
«Ֆուտբոլիստի ներկայացման արարողության լուսանկարները զարմացրեցին մեզ: Adidas-ը «Բավարիա»-ի պաշտոնական հովանավորն է և անթույլատրելի է, որպեսզի թիմ տեղափոխված ֆուտբոլիստը ներկայացվի ցանկացած այլ ապրանքանիշի մարզաշապիկով: Մենք արդեն հայտնել ենք մեր բողոքը ակումբի ղեկավարներին»,- նշել է Adidas ընկերության ներկայացուցիչ Օլիվեր Բրեգենը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Գյոտցեն Nike-ի հետ պայմանագիր է ստորագրել, համաձայն որի նա տարեկան 1.5 մլն եվրո է վաստակում: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:








































