Բրազիլական «Կորինտիանս»-ի հարձակվող Ալեշանդրե Պատոն կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Լացիո»-ում:
Պատոն համաձայնության է հասել «Լացիո»-ի հետ 2-ամյա պայմանագիր կնքելու հարցում: Իտալիայում առաջին տարում Պատոն կվաստակի 1.5 միլիոն եվրո, իսկ գալիք մրցաշրջանում նրա աշխատավարձի չափը կբարձրանա:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի 2-րդ հատվածը բրազիլացի ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում էր Լոնդոնի «Չելսի»-ում:








































