Հայաստանի Բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթանակ տանելով՝ վերադառնում է Հայաստան:
Հուլիսի 4-ի լույս 5-ի առավոտյան ժամը 01:50-ին Հայաստանի հավաքականի խաղացողները կժամանեն «Զվարթնոց» օդանավակայան:
Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Հիշեցնենք, որ առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը 79:71 հաշվով առավելության է հասել Անդորրայի ընտրանու նկատմամբ: