Եվրոպայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակչի Ֆրանսիա – Իռլանդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը խոսել է իռլանդացիների նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Մենք քառորդ եզրափակչում ենք, սակայն հաղթանակը մեզ հեշտ չտրվեց: Պետք է հնարավորինս բարելավենք մեր խաղը:
Լիոն քաղաքն ինձ համար հարազատ է: Կարծում եմ, որ այն հաջողություն բերեց ինձ:
Ընդմիջման ընթացքում ճիշտ ցուցումներ ստացանք հանդերձարանում, որոնք օգնեցին մեզ հաղթանակ տոնել Իռլանդիայի նկատմամբ», – ասել է Գրիզմանը:








































