Ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարող է շարունակել կարիերան Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկում, որը 5 մլն ֆունտ է առաջարկում 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է ընթացիկ տարվա դեկտեմբերին:
Հիշեցնենք` քանի որ Ճապոնիայի ընտրանին հանդես էր գալիս Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, ԲԿՄԱ-ի մարզչական շտաբն ազատել էր Հոնդային Չինաստանի շրջագայությունից:








































