Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Մատեո Դարմիանը խոսել է իր ակումբակից Դավիդ Դե Խեայի և ազգային հավաքականի ավագ Ջիանլուիջի Բուֆֆոնի մասին:
«Դե Խեան հիանալի դարպասապահ է: Նա այս պահին աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Կարծում եմ՝ բարդ կլինի նրա պաշտպանած դարպասը գրավելը:
Ինչ վերաբերվում է Բուֆֆոնին, ապա նրա դերը հավաքականում անգնահատելի է: Նա ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահն է», – ասել է Դարմիանը:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակչում Իտալիայի հավաքականի մրցակիցն Իսպանիայի հավաքականն է:









































