Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը իր կարծիքն է հայտնել հարձակվող Նեյմարի տրանսֆերի գնման հնարավոր հետևանքների մասին:
«Նեյմարի տրանսֆերը գնելուց հետո, ես կմտածեի Մեսսիի իրավունքների վաճառքի մասին: Շատերը կարող են չհամաձայնել ինձ հետ: Սակայն պետք է հաշվի առնել, որ նման հարցերում բազմաթիվ մանրուքներ կան:
Տարական օրինակ բերեմ. տուգանային հարվածները: Նեյմարն ապացուցել է, որ լավ է իրացնում դրանք, Մեսսին ևս: Այդ դեպքում ո՞վ է իրացնելու թիմի տուգանային հարվածները: Նեյմարը և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքել Nike ընկերության հետ, իսկ Մեսսին՝ Adidas-ի: Այս իրավիճակը կարող է խնդիրներ սետղծել «Բարսելոնա»-ի համար»,- նշել է Կրոյֆը:








































