Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին վնասվածքի պատճառով չի կարող շարունակել ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. խաղարկությունում:
«Ցանկանում էի մնալ հավաքականի հետ, բայց առջևում Չեմպիոնների Լիգայի որակավորման խաղերն են, և ես պետք է մտածեմ առողջությանս մասին:
Վստահ եմ, որ Իտալիայի հավաքականը կարող է հիանալի հանդես գալ առանց իմ օգնության»,- հայտարարել է Բալոտելին:








































