Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը պատասխանել է ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հարցերին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Ամբողջ արձակուրդս անցկացրել եմ տանը՝ Երևանում: Ժամանակն այնդքան էլ շատ չէր, և ես չէի ցանկանում այցելել այլ վայրեր:
Մալթայի հավաքականի դեմ խաղին վատ էինք տրամադրվել հոգեպես, այդ իսկ պատճառով արագ գոլ բաց թողեցինք: Մենք նյարդայնանում էինք, և մեզ մոտ քիչ բան էր ստացվում: Իսկ Դանիայի հավաքականի դեմ խաղում անկրկնելի էինք գործում:
«Մունդիալ-2014»-ում հանդես գալու շանսեր դեռ կան, չնայած՝ պետք է հաղթել մնացած բոլոր խաղերում: Հասկանում ենք, որ շատ բարդ է լինելու»:








































