Ուրուգվայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Դիեգո Ֆորլանը, Դիեգո Պերեսն ու Սեբաստիան Էգուրենը 30 րոպե մնացել են Ռեֆիս քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի վերելակում:
Այսօր Ուրուգվայի ընտրանին Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության B խմբում վերջին խաղն է անցկացնելու: Ռեֆիսում ուրուգվայցիների հակառակորդը Թաիթիի հավաքականն է:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ` վերելակն անսարք է եղել: Վերալակից դուրս գալուց հետո ֆուտբոլիստները բուժզննման են ենթարկվել: Նրանք վնասվածքներ չեն ստացել:









































