Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումները:
Ամերիկայի գավաթի խաղարկության ընթացքում ֆուտբոլիստն առաջին անգամ մարզվել է առանց սահմանափակումների: Չիլիի ընտրանու դեմ խաղում Մեսսիի մասնակցությունը հարցական էր, և մարզչական շտաբը որոշել էր չվտանգել ֆուտբոլիստի առողջական վիճակը:
Այժմ հարձակվողը լիովին վերականգնվել է և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:









































