Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավիեր Էրնանդեսը, ով դուբլ է հեղինակել Ճապոնիայի ընտրանու դեմ խաղում, ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:
Ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցել է նաև 31 փոխանցում, 5 հարված դարպասին:
Հիշեցնենք` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում Մեքսիկայի հավաքականն առավելության է հասել Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվել է 2:1 հաշվով: Մեքսիկայի ընտրանին խմբում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ճապոնացիները ` չորրորդ:








































