Դատարանը չի բավարարել «Մոնակո»-ի բողոքարկումը, համաձայն որի ակումբը պահանջում էր դադարեցնել Լիգա 1-ի` Ֆրանսիայի տարածքում գրասենյակ բացելու պահանջը: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը:
Այդպիսով` մինչև 2014 թվականի հունիսի 1-ը «Մոնակո»-ն, որի սեփականտերն է ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռիբոլովլևը պարտավոր է գրասենյակ հիմնել Ֆրանսիայում:
Ակումբում, սակայն, կարծում են, որ Լիգայի ղեկավարության պահանջը բավարարելու համար շատ կարճ ժամկետ է առաջարկված:








































