«Վալենսիա»-ի պաշտպան Ադիլ Ռամին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել Թուրինի «Յուվենթուս»-ի կազմը:
Talksport-ը հայտնում է, որ իտալական գրանդի ղեկավարությունն ուսումնասիրում է տաղանդավոր ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: Պաշտպանի տրանսֆերի արժեքը 15 մլն եվրո է կազմում:
Նշենք, որ Ռամիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն:









































