«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկու անգամ հարցում է կատարել` «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Տեղեկությունների համաձայն` 28-ամյա արգենտինացու տեղափոխությունը հնարավոր կդառնա միայն 2016/17թթ մրցաշրջանի ավարտից հետո, երբ «կարմիր սատանաներ»-ը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճեն:
Մեսսին հերքում է հնարավոր տեղափոխության մասին լուրերը, սակայն նշվում է, որ ֆուտբոլիստը հոգնել է ֆինանսական մեքենայություններ կատարելու մասին իր անձի շուրջ անընդհատ շրջանառվող լուրերից:
Հիշեցնենք, որ տաղանդավոր ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի կազմում հանդես է գալիս 2003 թվականից: Նա 531 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում` դառնալով 453 գոլի հեղինակ:







































