«Բարսելոնա»-ի բժշկական ծառայության ներկայացուցիչ Ռիկարդ Պրունան հայտարարել է, որ թիմի պաշտպան Կառլես Պույոլը ցանկանում է մասնակցել 2014 թվականի Մունդիալին:
Հիշեցնենք` կատալոնական ակումբի ավագը վիրահատության է ենթարկվել: Ակնկալվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ընթացքը 3-4 շաբաթ կտևի:
«Մեր նպատակն այն է, որ հուլիսի15-ից կամ 16-ից Պույոլը վերսկսի մարզումները թիմի հետ: Կառլեսը երազում է մասնակցել 2014 թվականի Մունդիալին»,- ասել է Պրունան:








































